Գրիշայի հետ եղել է ևս 5 ժամկետային զինծառայող։ Ալբերտ Ստեփանյանին, Սասուն Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Սամվել Սամբատովին, Կարեն Ներսիսյանին դեկտեմբերի 27-ին գնդակահարել են։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին հարձակման ժամանակ միայնակ է թողել՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և հեռացել։
Հայտնվելով շրջափակման մեջ՝ Կարենը Վանք գյուղում զինծառայակիցների հետ մնացել էր մինչև նոյեմբերի 21-ը, որից հետո հակառակորդը նկատել էր նրանց և գերեվարել։
Նարեկ Սիրունյանը այն զինծառայողնեից մեկն է, որը նահանջել էր դեպի Վանք գյուղ, 44 օր մնացել գյուղի տներից մեկում, ապա հայտնաբերվել է ադրբեջանցիների կողմից և գերեվարվել։ Սիրունյանը հայրենիք է վերադարձել գերեվարումից 8 ամիս անց։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, թողնելով անձնակազմին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ դատարան ներկայանալուց հրաժարվում են նաև զոհվածների ծնողները, քանի որ չեն հավատում, որ իրենց որդիները զոհվել են։
«Երեք օր է տևում էս պրոցեսը, լսում ենք հոկտեմբերի 22, դուրս ենք գալիս Կարմիր խաչն է դիմավորում, ռուս զինծառայողները ինչ որ ադրբեջանցիներ ու հայեր։ Մեզ գտան»:
2020թ. հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ մնացած զինծառայող Ռուսլան Թումանյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց Խուռհատ սարի վրայից անկազմակերպ նահանջի և շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ։
«Հարգելի պետություն, ես իմ երեխուն քեզ եմ վստահում, բա վստահել եմ ձեզ, վստահել եմ քեզ, ո՞ւր ա երեխես, արա։ Սրա նմաններին դատեք»։